Այսօր: Հինգշաբթի, 11 Սեպտեմբերի 2025թ.
Վաղարշապատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 429
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N -Լ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՎԱՍՊՈՒՐԱԿԱՆ ԴԱՎԹՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վաղարշապատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏԸ ԿՐՃԱՏԵԼՈՒ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ կետի, 65-րդ հոդվածի  և «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքում  ՀՀ ՏԿԵՆ-ը հայտարարել է Դանղյան փողոցի 300մ հատվածի և Տ-3-26, Վաղարշապատ-Արտիմետ-Խորոնք-Առատաշեն-Տարոնիկ-/Հ-76/ տեղական նշանակության ավտոճանապարհի կմ 0+000-կմ1+605 հատվածի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ, իսկ այդ հատվածի, մասնավորապես  Էջմիածին քաղաքի Չարենց (Սուրբ ՄԽորենացի փողոցից մինչևՎՏերյանփողոց) և ՀԴանղյան (Սուրբ ՄԽորենացի փողոցից մինչև ՀԹումանյան փողոցփողոցներում կոյուղագծերի ուսումնասիրությունից հետո պարզվել է, որ կոյուղագծերը գտնվում են վթարային վիճակում և անհրաժեշտություն է առաջանում կատարել  նշված հատվածներում կոյուղու համակարգի կառուցման աշխատանքներ մինչև ասֆալտբետոնե ծածկի հիմնանորոգման աշխատանքների կատարելը, ինչը  նշված հասցեների բնակիչների համար կարևոր և խիստ անհրաժեշտ է, միևնույն ժամանակ այդ հատվածներում կոյուղու համակարգի կառուցման համար նախատեսվող բաց մրցույթի հայտերի ներկայացման սահմանված 30-օրյա ժամկետի կիրառումը  դառնում է անհնար:

Վաղարշապատի համայնքապետարանի «Բարեկարգում տնօրինություն» բյուջետային հիմնարկի 05.09.2025 թվականի զեկուցագրի և կատարած ուսումնասիրությունների հիման վրա պարզ է դառնում, որ առաջացել է չնախատեսված իրավիճակ, որով ծագել է գնման անհետաձգելի պահանջ, և որ նման պահանջը հնարավոր չէր օբյեկտիվորեն կանխատեսել:

Հիմք ընդունելով վերոգրյալը և համայնքի ղեկավարի առաջարկությունը՝

Համայնքի  ավագանին

ՈՐՈՇՈՒՄ Է

1.Վաղարշապատի համայնքապետարանի կողմից Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի ԵՉարենց (Սուրբ ՄԽորենացի փողոցից մինչ ևՎՏերյան փողոց) և ՀԴանղյան (Սուրբ ՄԽորենացի փողոցից մինչև ՀԹումանյան փողոց) փողոցների կոյուղու համակարգի կառուցման աշխատանքների համար  նախատեսվող  բաց մրցույթի  հայտերի  ներկայացման՝  սահմանված  30-օրյա  ժամկետը  կրճատել  և սահմանել տասն օրացուցային օր:

2. Սույն որոշման 1-ին կետով սահմանված աշխատանքների կատարման համար ֆինանսավորումը հատկացնել 2025 թվականի ընթացքում:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՐԳԻՇՏԻ ՄԵԽԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԳԻՇՏԻ ՄԵԽԱԿՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(615.50 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, 1101, Վաղարշապատ, ք.Էջմիածին, Սբ․ Մ․ Մաշտոցի 0
+374 231 53663
info@ejmiatsin.am
Պաշտոնական էլ. փոստ` 52984387@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner