Այսօր: Հինգշաբթի, 11 Սեպտեմբերի 2025թ.
Վաղարշապատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 429
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N -Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՎԱՍՊՈՒՐԱԿԱՆ ԴԱՎԹՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վաղարշապատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 481-րդ, 76-րդ, 77-րդ 78-րդ, 80-րդ և 81-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 12.04.2001 թվականի N286 որոշմամբ սահմանված դրույթները, Վաղարշապատ համայնքի և Հարություն Հարությունյանի միջև 24․08․2022թ․-ին /սեղանամատյան՝ 2053/ պայմանգրի 4․4․5 կետը և 19․08․2024թ․-ին կնքված /սեղանամատյան՝ 5895/ կառուցապատման իրավունքի ժամկետի երկարաձգման մասին համաձայնագիրը,  կառուցապատող Հարություն Հովհաննեսի Հարությունյանի դիմում-խնդրանքը ու համայնքի ղեկավարի առաջարկությունը`   

Համայնքի  ավագանին

 

ՈՐՈՇՈՒՄ Է

1. Համաձայնություն տալ երկարաձգելու մրցութային եղանակով կառուցապատման իրավունքով մրցույթում հաղթող ճանաչված Հարություն Հովհաննեսի Հարությունյանին տրամադրված Վաղարշապատ համայնքի սեփականությունը հանդիսացող Վաղարշապատ համայնք ԷջմիածինքաղաքիՆալբանդյան փողոց 1/50 հասցեում գտնվող 0,17755հա մակերեսովբնակավայրերի նպատակային նշանակության, ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության /կադաստրային ծածկագիր 04-002-0089-0016/ հողամասի կառուցապատման իրավունքի ժամկետը 1 /մեկ/ տարով՝ սահմանելով մինչև 2026 թվականի օգոստոսի 24-ը:

2. Սույն որոշման հիման վրա Հարություն Հովհաննեսի Հարությունյանի հետ կնքել Վաղարշապատ համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին համաձայնագիր:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՐԳԻՇՏԻ ՄԵԽԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԳԻՇՏԻ ՄԵԽԱԿՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, 1101, Վաղարշապատ, ք.Էջմիածին, Սբ․ Մ․ Մաշտոցի 0
+374 231 53663
info@ejmiatsin.am
Պաշտոնական էլ. փոստ` 52984387@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner