Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատարը, քննության առնելով թիվ 09/25 վարչական գործը՝ Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Պետրոզավոդսկ փողոցի թիվ 25 հասցեում գտնվող բնակավայրի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը ոչ նպատակային նշանակությամբ օգտագործելու հետևանքով առաջացած վարչական իրավախախտման համար տուգանքը նշանակելու մասին, պարզեց որ.
Հովիկ Ստեփանի Ադամյանը (գրանցման հասցե` Վաղարշապատ համայնք, ք․ Էջմիածին, Միչուրին փող․, թիվ 18 տուն, այլ հասցե` ք.Էջմիածին, Պետրոզավոդսկ փող., թիվ 25 տուն, անձնագիր` AT0517831, տրված 08․07․2020թ․-ին, 057-ի կողմից) իրեն սեփականության իրավունքով պատկանող Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Պետրոզավոդսկ փողոցի թիվ 25 հասցեում գտնվող բնակավայրի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասում, խախտելով ՎարչականիրավախախտումներիվերաբերյալՀայաստանիՀանրապետության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվածպահանջները, հողամասը օգտագործելէոչնպատակայիննշանակությամբ՝ բնակելի տան բակում զբաղվում է երկաթյա թափոնների ընդունմամբ, ինչի կապակցությամբ Վաղարշապատի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության բաժնի կողմից 07․08․2025թվականին կազմված թիվ 6 արձանագրության, տեղազննության ակտիհիման վրա 2025 թվականի օգոստոսի 07-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀայաստանիՀանրապետությանօրենսգրքի54-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է վարչական վարույթ:
Վաղարշապատի համայնքապետարանի վարչական իրավախախտման դեպքերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքների իրականացման հանձնաժողովը,հրավիրել և անցկացրել է լսում, որի անցկացման վայրի և ժամանակի մասին Հովիկ Ստեփանի Ադամյանը պատշաճ ծանուցված է եղել, սակայն չի ներկայացել լսմանը։
Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.
· Վաղարշապատի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության բաժնի կողմից 07․08․2025թվականին կազմված թիվ 6 արձանագրությունը և 07.08.2025 թվականի տեղազննության ակտը:
· Տարածքի լուսանկարահանման փաստաթղթերը:
· Հանձնաժողովի 27.08.2025թ. և 02․09․2025թ․թիվ 09/25 վարչական գործով լսումներ անցկացնելու վերաբերյալ արձանագրությունները:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
Հովիկ Ստեփանի ԱդամյանըՎաղարշապատ համայնքի տարածքում, իրեն սեփականության իրավունքով պատկանող Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Պետրոզավոդսկ փողոցի թիվ 25 հասցեում գտնվող բնակավայրի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասում, խախտելով` Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվածպահանջները, հողամասն օգտագործվում է ոչ նպատակային նշանակությամբ, տարածքում իրականացնելով երկաթյա թափոնների ընդունում, ինչի առնչությամբ Վաղարշապատի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության բաժնի կողմից կատարվել է տեղազննություն և իրավախախտման փաստի առթիվ 07.08.2025 թվականին կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ թիվ 6 արձանագրությունը:
Նշված փաստական հանգամանքները հաշվի առնելով՝ 2025 թվականի օգոստոսի 7-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով, Վաղարշապատի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2025 թվականի օգոստոսի27-ին հրավիրվելէլսում, որըհետաձգվելէՀովիկ Ստեփանի Ադամյանիկողմիցծանուցումըչստանալուպատճառով:
Այլ հերթի նշանակված լսումը հրավիրվել և անցկացվել է 2025 թվականի սեպտեմբերի 02-ին, իսկ ծանուցումը նաև հրապարակվել ՀՀ հրապարակային ծանուցումների azdarar.am պաշտոնական կայքում, այսինքն Հովիկ Ստեփանի Ադամյանը պատշաճ ծանուցվել է վարչական լսման ժամանակի և վայրի վերաբերյալ:
Հովիկ Ստեփանի Ադամյանը, չնայած «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 29.1-րդ հոդվածի համաձայն` պատշաճ ծանուցված լինելով համայնքապետարանում հրավիրված վարչական վարույթի անցկացման վայրի և ժամանակի մասին, չի ներկայացել վարչական վարույթի լսմանը, չի ներկայացրել բացատրություններ և միջնորդություններ:
Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետի` համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության:
ՀայաստանիՀանրապետությանհողայինօրենսգրքի 43-րդհոդվածի 2-րդ մասի համաձայն՝ համայնքի ղեկավարը կանխարգելում, կասեցնում և վերացնում է ապօրինի հողօգտագործումը համայնքի վարչական սահմաններում, օրենքով սահմանված դեպքերում ու կարգով հողային օրենսդրության պահանջները խախտողների նկատմամբ կիրառում է վարչական տույժեր, ինչպես նաև իրավասու մարմիններ է ներկայացնում հաղորդումներ` իրավախախտում թույլ տված անձանց` օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 43-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետի` համայնքի ղեկավարը, որպես սեփական լիազորություն, օրենքով սահմանված վերահսկողություն է իրականացնում համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերի նպատակային օգտագործման, հողօգտագործողների կողմից հողային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ:
«Հողերի օգտագործման և պահպանման նկատմամբ վերահսկողության մասին» օրենքի 5-րդհոդվածի5-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ քաղաքային և գյուղական համայնքի ղեկավարը համայնքի վարչական սահմաններում վերահսկողություն է իրականացնում` հողամասերն ըստ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու նկատմամբ:
ՏվյալպարագայումՀովիկ Ստեփանի Ադամյանը Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Պետրոզավոդսկ փողոցի թիվ 25 հասցեում բնակավայրի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասն օգտագործվում է ոչ նպատակային նշանակությամբ՝ բնակելի տան բակում զբաղվում է երկաթյա թափոնների ընդունմամբ:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝հողամասերը ոչ նպատակային նշանակությամբ օգտագործելը`առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
Ելնելով վերոգրյալիցև ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 54-րդ, 278-րդ և 279-րդ հոդվածներով,Հայաստանի Հանրապետությանհողայինօրենսգրքի 43-րդհոդվածի 2-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Հովիկ Ստեփանի Ադամյանի նկատմամբ նշանակելտուգանք՝ հողամասըոչնպատակայիննշանակությամբօգտագործելու համար 100 000 /հարյու հազար/ ՀՀ դրամի չափով:
2. Սույն որոշումը կարող է բողոքարկվել՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 70-րդ և Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածներով նախատեսված կարգով՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
3. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am կայքի և /կամ համայնքապետարանի տեղեկագրերում հրատարակելու միջոցով: