Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-34-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ և 27.1 կետերի պահանջներով և հիմք ընդունելով քաղաքացի Զոյա Արամի Ղազանչանի լիազորված անձ՝ ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Սամվել Էդվարդ Լևոնի Ափոյանի դիմումը, դիմումին կից ներկայացված փաստաթղթերը և 25.08.2025 թվականի նոտարական գրասենյակի կողմից թարգմանված N Կ-25082025-04-0111 տեղեկանքը ՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. ՀՀ պատգամավորների Էջմիածնի քաղխորհրդի գործկոմի 13.07.1994 թվականի N 17 նիստում ընդունված Էջմիածին քաղաքի Ալավերդյան 2 շենքի 1 բնակարանը սեփականաշնորհելու վերաբերյալ ակտում կատարել փոփոխություն՝ ըստ բնակարանի սեփականաշնորհման հիմք հանդիսացած փաստաթղթերի ընտանիքի կազմում նշված «Ղազանջյան Լիդա Ներսեսի» անունը համապատասխանաբար փոփոխել «Ղազանչյան Լիդա Ներսեսի»:
2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: