Այսօր: Հինգշաբթի, 11 Սեպտեմբերի 2025թ.
Վաղարշապատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 429
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N -Լ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՎԱՍՊՈՒՐԱԿԱՆ ԴԱՎԹՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վաղարշապատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏԸ ԿՐՃԱՏԵԼՈՒ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ կետի, 65-րդ հոդվածի և «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի ՌՊատկանյան, Սոս Մանուկյան, ՄԲաղրամյան, ՀԹումանյան  փողոցներում հայտարարված է ասֆալտբետոնե ծածկի հիմնանորոգման աշխատանքների մրցույթ, որը կայանալու է 18092025թ-ին և այն, որ նշված հատվածում՝ ՌՊատկանյան, Սոս Մանուկյան, ՄԲաղրամյան, ՀԹումանյան փողոցների կոյուղագծերի և ՌՊատկանյան փողոցի 300մմ տրամաչափի խմելու ջրի ջրագծի ուսումնասիրությունից հետո պարզվել է, որ կոյուղագծերը և ջրագիծը գտնվում են վթարային վիճակում և անհրաժեշտություն է առաջանում կատարել  նշված հատվածներում կոյուղու համակարգի կառուցման ևջրիջրագծիփոխարինմանաշխատանքներ մինչև ասֆալտբետոնե ծածկի հիմնանորոգման աշխատանքների կատարելը, ինչը  նշված հասցեների բնակիչների համար կարևոր և խիստ անհրաժեշտ է, միևնույն ժամանակ այդ հատվածներում կոյուղու համակարգի կառուցման և ջրիջրագծիփոխարինման  համար նախատեսվող բաց մրցույթի հայտերի ներկայացման սահմանված 30-օրյա ժամկետի կիրառումը  դառնում է անհնար:

 Վաղարշապատի համայնքապետարանի «Բարեկարգում տնօրինություն» բյուջետային հիմնարկի 05.09.2025 թվականի զեկուցագրի և կատարած ուսումնասիրությունների հիման վրա պարզ է դառնում, որ առաջացել է չնախատեսված իրավիճակ, որով ծագել է գնման անհետաձգելի պահանջ, և որ նման պահանջը հնարավոր չէր օբյեկտիվորեն կանխատեսել:

Հիմք ընդունելով վերոգրյալը և համայնքի ղեկավարի առաջարկությունը՝

Համայնքի  ավագանին

ՈՐՈՇՈՒՄ Է

1.Վաղարշապատի համայնքապետարանի կողմից Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի ՌՊատկանյան, Սոս Մանուկյան, ՄԲաղրամյան, ՀԹումանյան փողոցների կոյուղու համակարգի կառուցման և ՌՊատկանյանփողոցի 300մմտրամաչափիխմելուջրիջրագծիփոխարինման աշխատանքների համար  նախատեսվող  բաց մրցույթի  հայտերի  ներկայացման՝  սահմանված  30-օրյա  ժամկետը  կրճատել  և սահմանել տասն օրացուցային օր:

2. Սույն որոշման 1-ին կետով սահմանված աշխատանքների կատարման համար ֆինանսավորումը հատկացնել 2025 թվականի ընթացքում:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՐԳԻՇՏԻ ՄԵԽԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԳԻՇՏԻ ՄԵԽԱԿՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(661.00 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, 1101, Վաղարշապատ, ք.Էջմիածին, Սբ․ Մ․ Մաշտոցի 0
+374 231 53663
info@ejmiatsin.am
Պաշտոնական էլ. փոստ` 52984387@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner